211652_close_icon
views-count11723 դիտում article-date 14:34 14-10-2020

ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում մահացել է առնվազն 119 սիրիացի վարձկան. «Մարդու իրավունքների սիրիական դիտարան». shantnews.am

Ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» հրապարակած հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի մարտերում վերջին շաբաթների ընթացքում մահացել է առնվազն 119 սիրիացի վարձկան, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մյուսները մնացել են Ադրբեջանում, տեղեկացնում է [url=https://www.shantnews.am/news/view/782787.html]shantnews.am[/url]-ը։ Կազմակերպության աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան դեռ շարունակում է զինյալների հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու ջանքերը: «Թուրքական հետախուզությունը ձգտում է հավաքագրել զինյալներին ֆինանսական խթանների միջոցով՝ օգտվելով Թուրքիային այդ խմբակցությունների հավատարմությունից: Այնուամենայնիվ, զինյալներ հավաքագրելու և նրանց Ադրբեջան ուղարկելու փորձերն այլևս հեշտ գործ չեն, ի տարբերություն Լիբիայի: Շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան՝ ելնելով բազմաթիվ գործոններից, որոնցից, թերևս, գլխավորը դավանաբանական գործոնն է», – նշված է հոդվածում: Նշենք, որ Ադրբեջան մեկնած սիրիացի զինյալները սունի մահմեդականներ են, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը շիաներ են: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.shantnews.am/news/view/782787.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր