211652_close_icon
views-count39801 դիտում article-date 10:02 13-10-2020

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը. Tert.am

Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի միջնորդությունը՝ հայցը լսելու համար «ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառով», հաղորդում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/israel/3419592?fbclid=IwAR0mmYzYgJ9Ci8R2l6Zt8niwC_3BZ_XpJMfrQYEXGIDt3pRS_mtBAMLEVvk]Tert.am[/url]-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ը: Ինչպես նշում է թերթը, Բաքվին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը ներկայացրել է իսրայելցի ակտիվիստ էլի Ջոզեֆը, ով այդ կապակցությամբ հացադուլ է հայտարարել։ Որպես ապացույց՝ Ջոզեֆը լրատվական հաղորդագրություններ է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զենքի 60 տոկոսը ստացվում է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որոնց համաձայն՝ ԼՂ հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ Իսրայելը զենք է տեղափոխել Ադրբեջան։ Նա նաև ներկայացրել է Amnesty International-ի լրատվական ռեպորտաժներն ու զեկույցը՝ ապացուցելով, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանն իսրայելական անօդաչու թռչող սարքեր է օգտագործում։ Նախագահող դատավոր Յոսեֆ Էլրոնը հայտարարել է, որ Ջոզեֆի ներկայացրած ապացույցները գրեթե ոչինչ չեն ապացուցում այն մասին, որ իսրայելական զենքը ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում է հայերի դեմ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/13/israel/3419592?fbclid=IwAR2Or3T1hh-vq3MEULTd0yzcUGayk7WnAyQLmOKVHn8Go6nwozjp5hPX5Fg&__cf_chl_jschl_tk__=e02bb0945be99ad6e53e542b72eee5b441cf8cbf-1602568451-0-AQa74cvePTK_0Eenx33GUCTRpFGwpwwR-Az6krnw6EznhjYxUNqH8R8U3jAihspcm_7tqtc3QAzNQGmAsInOORjo5nDrXc-Y2wDVyykN07vl3325p28Cu7TdopAVroFXAEDwU7QwnMN6izzkr2B-Lf8Iyji53JA4oUSw03w5jAN3X5XhtCn_26SoOtbGwlD4HX4T_pXwj7kfW-3b7_70e6wZ7qhG-jXap-7uEEdllx8z-OJQduOLnVCpb7ly4ecci8JeO5ICNt90N015xqOFKSctAy19DTOMNOCoydRTf15Dm0A4el53xLQdGnuh9AKxfFdbfoqC3PAOEUsq-JlVolEEfKwiy1bO6kUN_2QhzQXUirKCu7jNoxZs24lasuAoxgQECNVa8ulGKHPIo_XX6pRJHEqvXbRL6GW7Frks049buuP9qHJfmHfcpTJ9lTbcBbfnnVecAgJALIf-LgOHe04]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր