211652_close_icon
views-count4075 դիտում article-date 23:08 09-10-2020

Հովհաննես Բաչկովը հաղթանակը նվիրել է հայ զինվորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (64 կգ) նորամուտը հաղթանակով է նշել պրոֆեսիոնալ ռինգում, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/115530/hovhannes-bachkovy-haxtanaky-nvirel-e-hay-zinvorin-foto.html]Sport.News.am[/url]-ը: Դուբայում անցկացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Մենամարտի վերջում հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել հայ զինվորին նվիրված շապիկով, որի վրա պատկերված են Հայաստանը ու Արցախը: «Հայաստանի պաշտպաններ, մեր անպարտելի զինվորներ, մենք ձեր կողքին ենք»,- շապիկի վրա հետևյալ գրառումն էր: Սամուել Գոնսալեսը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2013 թվականից, անցկացրել է 29 մենամարտ, տարել 22 հաղթանակ (13-ը նոկաուտով) և կրել 7 պարտություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր