211652_close_icon
views-count2190 դիտում article-date 23:42 09-10-2020

Ճապոնիայի բնակչության մեծամասնությունը սպասում է օլիմպիական խաղերի մեկնարկին

Ճապոնիայի բնակչության շրջանում անցկացված հերթական սոցիոլոգիական հարցման արդյունքներով գրեթե 2 / 3 –րդը ոգևորված սպասում է օլիմպիական խաղերի մեկնարկին։ Միաժամանակ քաղաքացիների կեսից ավելին կողմ է մրցասպարեզներում երկրպագուների քանակի սահմանափակմանը: Հարցմանը մասնակցել է 1202 մարդ: Ըստ Japan Times- ի ՝ համաճարակի ընթացքում խաղերի կայացմանը դեմ է հարցվածների 15,6 % -ը, 11 % -ը կողմ է դատարկ տրիբունաներին, 7, 2 % -ը կարծում է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներն ընդհանրապես անհրաժեշտ չեն: Տարեց ճապոնացիների մեծամասնությունը / 58,5% -ը / նախընտրում է մարզասերների քանակի խիստ սահմանափակումները, մանավանդ որ, արդեն նման պայմաններում են անցկացվում Ճապոնիայի ներքին մրցումները:

Նմանատիպ նյութեր