211652_close_icon
views-count7713 դիտում article-date 20:02 09-10-2020

Վոլեյբոլի Հայաստանի հավաքականի խաղացողների հայրը զոհվել է առաջնագծում

Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է Վոլեյբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Գարիկ և Արման Միսկարյանների հայրը՝ Արկադի Միսկարյանը, հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախյան Մեծ Պատերազմում արիաբար զոհվել է ՀՀ վոլեյբոլի հավաքական թիմի և ՖԻՄԱ Վ/Ա ներկայացնող Գարիկ և Արման Միսկարյանների հայրը՝ Արկադի Միսկարյանը: ՀՎՖ-ն հայտնում է իր խորին ցավակցությունները Միսկարյանների ընտանիքին և հարազատներին»,- նշված է ՀՎՖ-ի ցավակցական ուղերձում

Նմանատիպ նյութեր