211652_close_icon
views-count39969 դիտում article-date 10:44 08-10-2020

Ինքնաթիռներով դեպի Բաքու. ով և ինչպես է վարձկաններին Սիրիայից ԼՂ տեղափոխում. Tert.am

Ռուսական ԶԼՄ-ները կոնկրետ փաստեր են ներկայացնում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնության մասին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/fighters/3416472?fbclid=IwAR29pduVPrbJXKuj4Y5OjuvgFkeCmoCbh72Tn52NZQT8Sg97H1br37xqsag]Tert.am[/url]-ը՝ վկայակոչելով Военное Обозрение հանդեսը: Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Իդլիբ քաղաքից քաջատեղյակ աղբյուրը «Նովայա Գազետա» թերթի թղթակցին պատմել է այն մեխանիզմի մասին, որով Սիրիայից վարձկանները Թուրքիայի աջակցությամբ ուղարկվում են Լեռնային Ղարաբաղ: Դատելով ստացված տեղեկությունից՝ վարձկանների գրանցմամբ զբաղված է թուրքմենական ծագմամբ Սեիֆ Աբու Բաքր անունով սիրիացին: Թերթը գրում է, որ նա է կադրեր մատակարարում «Համզաթ» բրիգադի համար, որը պատերազմում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի կազմում: Հավաքագրողները Լեռնային Ղարաբաղում կռվելու համար ներգրավում են ոչ միայն զինվորականներին, այլև քաղաքացիական անձանց շարքերից նրանց, ովքեր ցանկանում են իրենց նյութական խնդիրները լուծել թեկուզև ամենառիսկային միջոցներով: Վարձկաններին նախ Սիրիայից ուղարկում են թուրքական տարածք, որտեղից նրանց խումբ-խումբ ինքնաթիռներով տեղափոխում են Բաքու: Համաձայն որոշ աղբյուրների՝ Ադրբեջանի նավթավայրերի պահպանության համար մինչև հազար սիրիացի է հավաքագրվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/08/fighters/3416472?fbclid=IwAR29pduVPrbJXKuj4Y5OjuvgFkeCmoCbh72Tn52NZQT8Sg97H1br37xqsag]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր