211652_close_icon
views-count6602 դիտում article-date 17:19 05-10-2020

«Մեր դարաշրջանի Հիտլերը»․ «Բոստոն Սելտիքս»-ի ազգությամբ թուրք բասկետբոլիստը՝ Էրդողանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/10/05/Enes-Kanter/3414234?fbclid=IwAR1vfPhs_YYgY1_cZXGt4NA3mXqrYXenwGOTkyZNnJSNGQTM5n3yF6YeXow]Terta.am[/url]-ը գրում է. Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մեր դարաշրջանի Հիտլեր»։ Պրոֆեսիոնալ բասկետբոլիստը Twitter-ում տեսանյութ է հրապարակել վերնագրելով՝ «Ես դա հենց սկզբից եմ ասել»: Տեսանյութում մեկտեղված են տարիների ընթացում նրա՝ տարբեր հեռուստաալիքներին տված հարցազրույցներն ու դրանց շրջանակում Էրդողանին արված անդրադարձերը։ «Նրա քայլերը անարգանք են իր ժողովրդի և իր երկրի նկատմամբ:Ես նրան մեր դարաշրջանի Հիտլեր եմ անվանում»,- CNN-ի հետ զրույցում ասել է բասկետբոլիստը։ Մեկ այլ հարցազրույցի հոլովակում նա ընդգծել է, որ «հազարավոր մարդիկ առևանգվում են, նրանց բանտ են նստեցնում, խոշտանգում են, սպանում։ Հույս ունեմ՝ աշխարհը քայլեր կձեռնարկի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր