211652_close_icon
views-count3522 դիտում article-date 10:45 03-10-2020

Թբիլիսիում՝ կառավարության շենքի դիմաց, էթնիկ հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ խաղաղության մանիֆեստ է անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.aliq.ge/tesanyuth-lusankarner-chem-uzum-paterazm-xaghaghuthyan-manifest-thbilisium/?fbclid=IwAR2LF93nAiX5TrWYABMfojCVci2Wt6t203f3Mbw9vV_VZ-AZiqGeCSzddsg]Aliq[/url]-ը գրում է, որ Վրաստանի կառավարության շենքի դիմաց խաղաղության մանիֆեստ են անցկացրել էթնիկ հայերը, ադրբեջանցիները, նաև վրացիները: «Մեզ` էթնիկ հայերիս ու ադրբեջանցիներիս համար, չափազանց կարևոր է խաղաղություն ունենալ Հարավային Կովկասում․ այդ պատճառով ենք այսօր այստեղ: Մենք դեմ ենք ցանկացած պատերազմի, դեմ ենք նրան, ինչ կատարվում է այսօր Լեռնային Ղարաբաղում: Վրաստանը կարծում է, որ այս կոնֆլիկտը երկխոսություն դառնալու պոնտենցիալ ունի, համոզված ենք, որ երկխոսությանն այլընտրանք չկա, այդ պատճառով ենք այստեղ կանգնած: Անթույլատրելի է, որ այսօր փոքրիկներ են մահանում, խաղաղ մարդիկ, զինվորներ, ու հույս ունենք, որ քաղաքական գործիչները կմտորեն այս հարցի շուրջ, ու հակամարտությունը երկխոսությամբ կփոխարինվի»,- Ալիքի հետ զրույցում ասել է քաղաքացիական ակտիվիստ Քրիստի Առաքելովան: Մասնակիցները Վրաստանի կառավարությանը կոչ են արել չեզոքություն պահպանել, հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար և այլ միջոցներ` երկու երկրներում տուժած քաղաքացիներին աջակցելու համար, լավ գիտակցել սեփական դերը` տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացում, միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում ռազմական ու քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքային դրսևորումները Վրաստանում կանխելու նպատակով։ Մանրամասներն՝ [url=https://www.aliq.ge/tesanyuth-lusankarner-chem-uzum-paterazm-xaghaghuthyan-manifest-thbilisium/?fbclid=IwAR2LF93nAiX5TrWYABMfojCVci2Wt6t203f3Mbw9vV_VZ-AZiqGeCSzddsg]այստեղ[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր