211652_close_icon
views-count275 դիտում article-date 15:38 02-10-2020

Չստուգված, վտանգավոր սննդամթերք Հայաստան չի մտնում. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, ինչն արտակարգ զգոնություն է պահանջում կենսագործունեության բոլոր բնագավառներում: Իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային և պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության և ախտոտվածության ցուցանիշների շրջանակը: Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից: Տեղեկացնենք նաև, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետևում են Սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի: Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք:

Նմանատիպ նյութեր