211652_close_icon
views-count3528 դիտում article-date 16:37 01-10-2020

2008-ին, երբ Սահակաշվիլին մկան ծակին հազար թուման էր տալիս, մեր սահմանը բաց էր, հիմա նրանք փակել են. Սպարտակ Ղարաբաղցյան

Երբ 2008-ին ռուս-վրացական պատերազմն էր պայթել ու խեղկատակ Սահակաշվիլին փողկապը ծամելով մկան ծակին հազար թուման էր տալիս, վրացիների համար միակ փրկությունը ԵՐԵՎԱՆԻ ՕԴԱԿԱՅԱՆՆ ԷՐ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը: «Բաց էր ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ նրանց համար... Հիմա նրանք փակել են եւ օդային եւ ցամաքային բոլոր ճանապարհները մեր դեմ ու ,,մեծահոգաբար,, փորձում են միջնորդի դեր ստանձնել.... Տխուր է , շա՜տ տխուր, ,,եղբայր,, վրացիներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր