211652_close_icon
views-count4326 դիտում article-date 23:40 30-09-2020

Ծածկագրող տրոյացիներն սկսել են ավելի քիչ գրոհել հայաստանցի օգտատերերին. «Կասպերսկի»

Ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի ապրիլ-հունիսին բախվել է Հայաստանում համակարգիչ օգտագործողների 0,36%-ը, Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 0,23%, իսկ Ադրբեջանում՝ 0,33%։ Ծածկագրող տրոյացիները 2019-ի նույն ժամանակահատվածում գրոհել են հայաստանցի օգտատերերի 0,57%-ին այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,37%, իսկ Ադրբեջանում՝ 0,85%։ 2020-ի երկրորդ եռամսյակում ծածկագրող տրոյացիներն աշխարհում ամենաշատը գրևոհել են Բանգլադեշի (1,69%), Մոզամբիկի (1,16%) և Ուզբեկստանի (1,14%) օգտատերերին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2020-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրող տրոյացիների 4 406 նոր մոդիֆիկացիա, իսկ 2019-ի ապրիլ-հունիսին՝ 16 017։ Ծածկագրող ծրագրերով վարակման գործնականում բոլոր դեպքերը տեղի են ունենում նույն սխեմայով։ Օգտատիրոջը կամ կազմակերպության որևէ աշխատակցի գալիս է վնասաբեր ծրագրով նամակ։ Ստացողը, սպառնալիքը չնկատելով, գործարկում է վնասաբեր ծրագիրը, որն օգտագործում է օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրի խոցելիությունները (հաճախ՝ վաղուց հայտնի) և ծածկագրում տվյալները։ Երբեմն (կրկին հայտնի խոցելիությունների միջոցով) այն տարածվում է կազմակերպության տեղային ցանցի բոլոր համակարգիչներ։ Ծածկագրող տրոյացիներով վարակումից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակին նորացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին, օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք ի զորու են արգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ դեռևս չհայտնաբերված ծածկագրող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել, որ նրանք ճանաչեն չարագործների կողմից օգտագործվող սոցիալական ինժեներիայի հնարքները և պաշտպանվեն դրանցից։ Ծածկագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տրվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել տվյալներին հասանելիությունը վերականգնելու համար, քանի որ դա չի երաշխավորում հասանելիություն ստանալը, սակայն հաստատ կդրդի չարագործներին, որ նրանք հետագայում ևս տարածեն վնասաբեր ծրագիրը։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին հայտնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե հատկապես որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ծածկագրումը բացելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։ [b]«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]

Նմանատիպ նյութեր