211652_close_icon
views-count13570 դիտում article-date 00:03 30-09-2020

Ջավախքի ավելի քան 8 հազար երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և կանգնել արցախյան հերոսական ժողովրդի կողքին. Նորայր Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Ջավախքի ավելի քան 8 հազար երիտասարդներ պատրաստ են մեկնել առաջնագիծ և կանգնել արցախյան հերոսական ժողովրդի կողքին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Մոսկվայի հայ համայնքի նախագահ, ծնունդով ջավախքցի Նորայր Թևանյանը՝ դիմելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը: «Նրանք պատրաստ են գնալ՝ գիտակցելով, որ կռվելու են պատմական հայրենիքի համար, իրենց պապերի հողի համար: Նրանք գնում են՝ գիտակցելով, որ կռվելու են Վարդան Մամիկոնյանի, Նարեկացու, Դերենիկ Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի և Վազգենի հողի համար: Գնում են՝ գիտակցելով, որ պայքարելու ենք իրենց համար, մեզ բոլորիս համար, ողջ հայ ժողովրդի համար»,-հայտարարել է Թևանյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր