211652_close_icon
views-count1239 դիտում article-date 23:49 27-09-2020

Լևոն Արոնյան. Այս անգամ ևս հաջողելու ենք, վստահ եմ

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը թվիթերի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակմանը։ «Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։ Այս անգամ եւս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Արոնյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր