211652_close_icon
views-count1327 դիտում article-date 17:31 25-09-2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին շնորհվել է «Սեուլի խաղաղության մրցանակ»

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին շնորհվել է << Սեուլի խաղաղության մրցանակ >>: Այդ առթիվ ՄՕԿ –ի նախագահն ասել է, որ մրցանակը պատկանում է միջազգային օլիմպիական կոմիտեին և համաշխարհային օլիմպիական շարժմանը, քանի որ առանց մարզական համայնքի աջակցության դժվար կլիներ արժանանալ նման պատվի: Հեղինակավոր պարգևը մեծ խթան կհանդիսանա խաղաղության, համերաշխության ու մարդկության միասնության ամրապնդման գործում ։ ՄՕԿ –ի նախագահին մրցանակը շնորհվել է փախստականների օլիմպիական թիմ ստեղծելու, երկրների միջև խաղաղություն ամրապնդելու, և, մասնավորապես, Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև սպորտի միջոցով խաղաղություն հաստատելու, ինչպես նաև 2018-ի ձմեռային օլիմպիական խաղերը հաջող անցկացնելու համար: << Սեուլի խաղաղության մրցանակը >> սահմանվել է 1990 թվականից և հանձնվում է երկու տարին մեկ անգամ։ Բախը 15 –րդ դափնեկիրն է։

Նմանատիպ նյութեր