211652_close_icon
views-count1409 դիտում article-date 20:39 23-09-2020

Բուլղարիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի Հանրապետության նախագահին

եպտեմբերի 23-ին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev): Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման գործում: Նախագահ Ռադևը մեծ դրվատանքով ներկայացրեց հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով հայ համայնքի դրական ներգրավվածությունն ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում: Դեսպան Եդիգարյանը, իր հերթին, վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-բուլղարական ջերմ հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Նա բուլղարական կողմին ներկայացրեց նաև թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

Նմանատիպ նյութեր