211652_close_icon
views-count975 դիտում article-date 18:17 22-09-2020

Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը. Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը: Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին: «Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կամրապնդեն Հնդկաստանի և Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը»,-մասնավորապես ասվում է Հնդկաստանի նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր