211652_close_icon
views-count1376 դիտում article-date 19:59 21-09-2020

Պեկին ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը պատրաստ կլինեն դեկտեմբերին

Պեկինում 2022թ․ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը պատրաստ կլինեն առաջիկա դեկտեմբերին: Մարզահամալիրներում սկսվել է սառնարանային սարքավորումների տեղադրումը: Capital Gymnasium կենտրոնում տարեվերջին նախատեսվում է երկու ստուգողական մրցաշար ՝ գեղասահքի Գրան պրիի եզրափակիչը և շորթ- տրեկի աշխարհի գավաթի խաղարկությունը: Արդեն գործարկվել է արագընթաց երկաթգիծը։ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 25 մարզահամալիրներում։ Լիովին կօգտագործվեն նաև 2008-ի ամառային օլիմպիական խաղերի համալիրները։ Դա էապես կնվազեցնի ծախսերը։ Ձմեռային մարզահանդեսի մասնակիցները մեդալները կվիճարկեն յոթ մարզաձևի 109 մրցաձևերում։ Ստուգատեսը տեղի կունենա 2022թ․ փետրվարի 4 - 20-ը:

Նմանատիպ նյութեր