211652_close_icon
views-count1844 դիտում article-date 19:48 21-09-2020

Քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»: [url=https://armenpress.am/arm/news/1028330.html]«Արմենպրես»[/url]-ը ստորև ներկայացնում է հռչակագրի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»։ [b]Հռչակագիր[/b] Սեպտեմբեր 21, 2020 Հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը և այս տարին նաև նշանավորվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգտոնում և աջակցում է մշակութային ռազմազանությանն ու Վաշինգտոնի հանրային դպրոցների Դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար, շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգտոնի հետ։ Այսպիսով, ես՝ Վաշինգտոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»:

Նմանատիպ նյութեր