211652_close_icon
views-count1522 դիտում article-date 19:04 21-09-2020

Վիդալը հրաժեշտ տվեց «Բարսային». Հպարտ եմ, որ խաղացել եմ մեծագույնների կողքին

Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին: «Այսօր ես հրաժեշտ եմ տալիս «Բարսելոնային»՝ այս մեծ ակումբում անցկացնելով երկու անհավանական տարի: Ես շատ հպարտ եմ, որ կրել եմ այս խաղաշապիկը և խաղացել մեծագույն ֆուտբոլիստների և շատ լավ մարդկանց հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին, թիմակիցներին, մարզիչներին, բժիշկներին, անձնակազմին և հրաշալի երկրպագուներին, որոնք ինձ միշտ սիրով են վերաբերվել: Այսօր ես սկսում եմ իմ կյանքի նոր փուլը, սակայն դուք միշտ մնալու եք իմ սրտում: Մինչ նոր հանդիպում և միշտ կեցցե՜ «Բարսան»», գրել է Վիդալը: Վիդալը «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր: Հավանաբար, չիլիացու հաջորդ ակումբը կդառնա «Ինտերը»: Նա արդեն Միլան է ժամանել:

Նմանատիպ նյութեր