211652_close_icon
views-count1958 դիտում article-date 18:39 21-09-2020

Լուիս Սուարեսը «Ատլետիկոյում» կվաստակի տարեկան 9 մլն եվրո

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեծ հավականությամբ կտեղափոխվի «Ատլետիկո», հայտնում է Marca-ն: Ուրուգվայցին մադրիդյան ակումբի հետ կկնքի 2-ամյա պայմանագիր՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով: Սուարեսն արդեն զրույց է ունեցել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Գործարքը կկայանա մոտ ժամանակներս: Ավելի վաղ նշվել էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել 33-ամյա ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը խզելու շուրջ: Կատալոնացիները Սուարեսին բաց կթողնեն անվճար, իսկ վերջինս իր հերթին մասամբ կհրաժարվի իր աշխատավարձից, որը նախատեսված էր պայմանագրի վերջին մեկ տարվա համար: Սուարեսը «Բարսայում» հանդես էր գալիս 2014 թվականից: Կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 283 խաղի և դարձել 198 գոլի հեղինակ: Թիմի հետ Սուարեսը 4 անգամ նվաճել է Իսպանիայի առաջնություն ու Իսպանիայի գավաթը, իսկ 2015-ին՝ Չեմպիոնների լիգան:

Նմանատիպ նյութեր