211652_close_icon
views-count1012 դիտում article-date 19:19 21-09-2020

Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Շվեյցարիայի նախագահը

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան: «Դաշնային խորհրդի անունից սիրով Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Միաժամանակ, մեր համերաշխությունն եմ հայտնում առողջապահական ճգնաժամի այս օրերին: Մեր երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները կարող են օգնել մեզ՝ միասին դիմագրավելու համաշխարհային մեծ մարտահրավերներին: Այս կապակցությամբ վստահություն եմ հայտնում, որ մեր երկրների միջեւ բարեկամության և համագործակցության գերազանց կապերը կշարունակեն խորանալ նաև հետագայում: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղ եւ բարգավաճ ապագա»,-մասնավորապես ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր