211652_close_icon
views-count1212 դիտում article-date 16:57 21-09-2020

Մեր երկրների համագործակցությունը համակողմանի զարգանում է. Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունեք խնդրեմ սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս։ Ներկայումս չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան։ Մեր երկրների քաղաքական փոխվստահությունը գնալով աճում է, տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ համակողմանիորեն զարգանում։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Չինաստանը և Հայաստանը միմյանց ցուցաբերում են հաստատուն աջակցություն, համատեղ ջանքերով հաղթահարում են դժվարությունները, ինչն արտացոլում է մեր երկրների միջև խորը բարեկամությունը։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացման համար «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակներում։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարին, Հայաստանի Հանրապետությանը՝ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»,-ասված է Լի Քեցյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր