211652_close_icon
views-count37056 դիտում article-date 23:40 20-09-2020

Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում տվյալ մարզի քաղաքներից մեկում գտնվող հոգևորականի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով, այդ հոգևորականի ու ոստիկանության տարածքային բաժնի անունները չենք հրապարակում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր