211652_close_icon
views-count6299 դիտում article-date 23:01 20-09-2020

Բիլ Գեյթսը նշել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը: «Եթե պատվաստանյութերի կիրառումն ու արդյունավետությունը հաստատվեն հաջորդ տարվա սկզբում, ապա հույս ունենք, որ մասնավորապես ԱՄՆ-ում կյանքը բնականոն հունի մեջ կմտնի հաջորդ ամռանը: Իսկ իրավիճակը նորմայի մեջ կմտնի 2021 թվականի վերջում, եթե մենք օգնենք միմյանց: Իսկ պանդեմիան ինքը՝ լավագույն դեպքում, հավանաբար կավարտվի 2022 թվականին: Ես լավատեսորեն եմ տրամադրված, այն ամենը հավերժ չի տևելու», ասել է Գեյթսը: Ամերիկացի գործարարի գնահատականով, կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ աշխարհում այլ հիվանդությունների դեմ պատվաստումների մակարդակը նվազել է 14 տոկոսով, դրանով հարված հասցնելով այն առաջընթացին, որին մարդկությունը հասել էր վերջին 20 տարում: Բիլ Գեյթսը ափսոսանք է հայտնել, որ «ԱՄՆ-ը իրեն այնքան էլ լավ չդրսևորեց զարգացող երկրներին պատվաստանյութեր տրամադրելու հարցում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր