211652_close_icon
views-count16022 դիտում article-date 19:49 20-09-2020

Ողբերգական դեպք Երևանում. ժողովրդին հայտնի Վարդավառի լճից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի. ժամանել են Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել 55-60 տարեկան տղամարդու դի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավոությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր