211652_close_icon
views-count37498 դիտում article-date 17:26 20-09-2020

Քեզ բացակա չենք դնի. մեկնարկեց սիրված և ճանաչված ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ կյանքից վաղաժամ հեռացած ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը և մրցաշարի առաջին հանդիպումները: Մրցաշարին մասնակցում են 8 սիրողական թիմ՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը: Խաղերը անցկացվում են Օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիիպեն կիսաեզրափակիչներում։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 10-ին կկայանա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 11․30՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։ Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոնի ընտանիքը և ընկերները։ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան էր, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես էր եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել էր Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+

Նմանատիպ նյութեր