211652_close_icon
views-count1155 դիտում article-date 12:49 19-09-2020

Վերին Գետաշենում բացվեց նախակրթարան

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցը նոր ուսումնական տարին նշանավորեց նախակրթարանի բացումով: «[url=https://armenpress.am/arm/news/1028203.html]Արմենպրես[/url]»-ի տեղեկացմամբ՝ նախակրթարանի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ Կթրության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում:Նախակրթարան են հաճախել նախադպրոցական տարիքի 25 երեխա: Համայնքում նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար: Համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Վերին Գետաշենում նախադպրոցական կրթության կարիք ունեն 2015 թվականին ծնված 75 երեխա: Նրանցից 30-ն ընդունվել են համայնքի մանկապարտեզ, 25-ը՝ նորաբաց նախակրթարան: Video Player «Մնացած երեխաների համար կարող ենք բացել երկրորդ խումբը, եթե հասցնենք բարերարի միջոցներով արդեն նորոգված դասասենյակի համար ձեռք բերել պահանջվող գույքը: Անհրաժեշտ է կարգավորել նաեւ ջեռուցման խնդիրը, որպեսզի նախակրթարանը կարողանա անխափան գործել նաեւ ձմռան ամիսների ընթացքում»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը: Մարզպետ Գնել Սանոսյանը գույքի ձեռքբերման եւ ջեռուցման խնդիրների կարգավորման հարցերում խոստացավ իր աջակցությունը: Նախարար Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների որակից, միաժամանակ շեշտելով, որ նման ժամանակակից նախակրթարանի կողքին անշուք է թվում դպրոցի շենքը, որտեղ հիմնանորոգման խիստ կարիք է զգացվում:

Նմանատիպ նյութեր