211652_close_icon
views-count35112 դիտում article-date 09:33 19-09-2020

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են КамАЗ-ն ու Ваз 2111-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 63-ամյա Վրույր Ավետիքյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարն ու Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 37-ամյա Էդգար Համբարձումյանի վարած Ваз 2111 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ваз 2111-ի 2 ուղեւորները, որոնցից մեկը 6-ամյա երեխա է, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր