2700 դիտում
09:13 19-09-2020
Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս):
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի: Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչև 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան և Վրաստան:
Կաթի գինը կարող է բարձրանալ մինչև 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, և դրանք նույնը կմնան մինչև տարեվերջ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6445 դիտում
10:45 28-08-2015
Առաջիկայում խոշոր թանկացումներ են սպասվում. «Ժողովուրդ»
1799 դիտում
10:43 04-06-2021
Հայաստանում թանկացումներ են արձանագրվել․ «Ժողովուրդ»
2218 դիտում
21:15 11-12-2014
Հունվարից Ռուսաստանում թանկացումներ կլինեն
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»