211652_close_icon
views-count42292 դիտում article-date 21:35 18-09-2020

ՇՏԱՊ. Սրբապղծություն ու վանդալիզմ Արմավիրի մարզում. տականքը կամ տականքները կոտրել են Սուրբ Ղազար եկեղեցու բակում տեղադրված, Հայաստանում միակ՝ Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, անհայտ անձը կամ անձինք՝ եթե կարելի է անձ կամ անձինք համարել, սրբապղծություն և վանդալիզմ են իրականացրել Արմավիրի մարզում: Ինչպես Մեծամոր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը կամ տականքները կոտրել են Հայաստանում տեղադրված միակ՝ Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը, որը տեղադրված է Մեծամոր քաղաքի Սուրբ Ղազար եկեղեցու տարածքում: Չգիտես՝ ո՞ր մի թուրքացած հայի ձեռքն է գնացել նման սրբապղծության ու հիմա ոստիկանությունը պետք է օպերատիվորեն բացահայտի տեղի ունեցած վանդալիզմը և կատարողին կամ կատարողներին ենթարկեն քրեական պատասխանատվության, իսկ դատարանն էլ խստագույն պատժի արժանացնի: [b] Հիսուս Քրիստոսի արձանի նախկին տեսքը [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0442211001600456173571711.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր