211652_close_icon
views-count1912 դիտում article-date 21:58 18-09-2020

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և HSBC Հայաստանը համատեղ ծրագրի միջոցով արձագանքեցին COVID-19 համավարակի արդյունքում ստեղծված տնտեսական հետևանքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արձագանքման միջոցառումներ COVID-19-ին» ծրագրի շրջանակներում 2020թ. հուլիս-օգոստոս ամիսներին Գեղարքունիքի մարզի 32 ընտանիքների տրամադրեց աջակցություն, ինչը վերջիններիս կընձեռի տնտեսական գործունեություն ծավալելու արդյունքում որոշակի եկամուտ ստեղծելու և երկարաժամկետ կտրվածքով կենսապահովման խնդիրները հաղթահարելու հնարավորություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում բնակվող խոցելի ընտանիքներից ընտրվեցին ծրագրի շահառուներ: Ընտանիքների ֆինանսական և/կամ բնաիրային եկամուտների ապահովման նպատակով իրականացվեց կարիքների, կարողությունների և ռեսուրսների գնահատում։ Արդյունքում 28 ընտանիքներ անասնապահությամբ զբաղվելու համար ստացան խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, թռչուններ, 3 ընտանիքներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղտեխնիկա և 1 ընտանիք՝ կարուձևով զբաղվելու տեխնիկա։ Հայկական Կարմիր խաչի ընկերության և HSBC Հայաստանի համագործակցության շրջանակներում HSBC Հայաստանի կողմից հետագայում նախատեսվում է նաև կամավորական սկզբունքով դասընթացների կազմակերպում ստարտափ բիզնես վարելու թեմայով, որի արդյունքում ծրագրում ներգրավված ընտանիքները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ: ---------------- HSBC Խումբ HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար: [b]HSBC Հայաստան [/b] «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր: [b]Հայկական Կարմիր խաչի ընկերությունը[/b] (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Նմանատիպ նյութեր