211652_close_icon
views-count1208 դիտում article-date 17:49 18-09-2020

Ճապոնացիները ուշադիր են COVID-19-ի տարածման վիճակին

Տոկիոյի օլիմպիական խաղերի լինել – չլինելու հարցը Հայաստանի մարզական կազմակերպությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ ՀԱՕԿ –ի պաշտոնական կայքը, իրավիճակը գնահատելով, իր հրապարակումներում մշտապես տեղ է հատկացնում իրադարձությունների ընթացքին և, մասնավորապես, ՄՕԿ –ում ու << Տոկիո 2020 >> կազմկոմիտեում կատարվող գործընթացներին։ Ասածն է հաստատում նաև հետևյալ հաղորդագրությունը։ Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մրցումների պարզեցման, բյուջեի կրճատման 60 կետ է առանձնացրել և սպասում է համաձայնության։ Կազմակերպության գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն ասել է,որ վերջնական խոսքը ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովինն է։ Քննարկումը նախատեսված է սեպտեմբերի 24- 25-ին: Ակնկալվում է, որ կնվազեցվի խաղերի բացման և փակման արարողություններում ներգրավված անձնակազմի քանակը և ենթակառուցվածքների նախապատրաստության ծախսերը: Հաշվի է առնվել նաև հանդիսականի ներկայությունը, սակայն ՄՕԿ-ը չի բացառում խաղերը << փակ դռների հետևում >> անցկացնելու հնարավորությունը: Ճապոնացիները ուշադիր են COVID-19- ի տարածման վիճակին և, միաժամանակ, զերծ են մնում հապճեպ որոշումներ կայացնելուց: ՄՕԿ-ի փոխնախագահ, համակարգող հանձնաժողովի նախագահ Ջոն Քոութսը հայտնել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է համավարակի դեմ պայքարի միջոցառումների առաջին փաթեթը ներկայացնել հանրությանը:

Նմանատիպ նյութեր