211652_close_icon
views-count1361 դիտում article-date 17:44 18-09-2020

Առողջ, ազգային ուժերի հետ պետք է սերտ համագործակցային մթնոլորտ ձևավորվի․ «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ներքաղաքական իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող խնդիրներ։ Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կուսակցության դիրքորոշումներին և կազմակերպչական խնդիրներին՝ կապված Հայաստանի ներքաղաքական դաշտում առողջ, ազգային ուժերի միջև համագործակցային մթնոլորտ ձևավորելու հետ։ Հստակեցվեցին նաև «Հայրենիք»-ի հետագա անելիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցությունը համալրվում է մեծաթիվ նոր անդամներով։

Նմանատիպ նյութեր