211652_close_icon
views-count1555 դիտում article-date 17:30 18-09-2020

Արենի միավորված համայնքի Ռինդի վերակառուցված և կահավորված մանկապարտեզը պատրաստ է շահագործման ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում ավարտվել են Արենի միավորված համայնքի Ռինդ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքները։ Մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս յոթանասունականներին և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2011 թվականի համապատասխան ստուգումների արդյունքում նախակրթարանների չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով արձանագրություն էր կազմվել և արգելվել էր գործունեության շարունակությունն` այդ պայմաններում. խոհանոցը, սանհանգույցները և խմբասենյակները կառուցումից ի վեր հիմնովին չէին նորոգվել։ Հաշվի առնելով հանգամանքը, որ մանկապարտեզի նորոգումը համարվել էր համայնքի առաջնային խնդիր, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի` հենց առաջին բաղադրիչով մեկնարկեցին շինարարական աշխատանքները։ Շենքի վերանորոգումից զատ` իրականացվել են նաև երեսպատման, բակի բարեկարգման աշխատանքներ։ Մանկապարտեզը ապահովվել է անհրաժեշտ գույքով։ Արդյունքում կառույցն արդեն պատրաստ է իր հարմարավետ ու լուսավոր հարկի տակ ընդունել Արենի, Չիվա, Ռինդ և Ելփին բնակավայրերից 100 երեխայի։ Շինարարության իրականացման համար ներդրվել է 126 մլն 733 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքի քսանչորս տոկոսը կառավարության, չորս տոկոսը համայնքի համաֆինասավորումն է, մնացածը համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներն են։ [b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր