211652_close_icon
views-count1894 դիտում article-date 16:26 18-09-2020

Գյումրիի քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ քաղաքապետարանի աշխատակիցները թեստավորվել են

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է. նա ինքնամեկուսացման մեջ է, բուժումը ստանում է տանը: Նրա վիճակը նորմալ է: Այս տեղեկությունը «[url=https://armenpress.am/arm/news/1028114.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հաստատեց նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը: Ավելի վաղ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի թեստավորման արդյունքները նույնպես դրական են եղել: «Սեպտեմբերի 17-ին քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա բժիշկների հսկողության տակ է: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետի մոտ: Բացի իրենցից, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից է հանձնել թեստ. պատասխանը եղել է բացասական»,- նշեց Սոնա Առաքելյանը:

Նմանատիպ նյութեր