211652_close_icon
views-count1584 դիտում article-date 18:27 18-09-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 01.20-ին, Երևանի Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա», «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ և մոտոցիկլ. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շիրակի փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 13.40-ին, Երևանի Միկոյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. առաջին «Մերսեդեսի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.45-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Օշական-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 40-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. բուժօգնության դիմած քաղաքացին «Տոյոտայի» վարորդն է։ Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Վոլվո» և «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադա Պրիորայի» 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր