211652_close_icon
views-count1272 դիտում article-date 16:42 18-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 17-ից 18-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության` 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր