1170 դիտում
15:45 18-09-2020
Նախարարությունը հիշեցնում է՝ «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգվել է մինչև 2021 թվականի վերջ
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը, կարևորելով յուրաքանչյուրի առողջությունը և համավարակի տարածման դեմ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև՝ նկատի ունենալով ծառատունկի ընթացքում անխուսափելի մարդկային կուտակումների հնարավոր ռիսկերը, դեռևս ապրիլին որոշում էր կայացվել «10 միլիոն ծառ» համահայկական ծառատունկը հետաձգել մինչև 2021 թվականի վերջ։ Այս մասի հիշեցնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կշտկվի և մենք, այնուամենայնիվ, 2021թ․ ամբողջությամբ կիրականացնենք նախաձեռնությունը՝ տնկելով 10.000.000 տնկի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախաձեռնության պլանավորման աշխատանքները հնարավորինս կիրականացվեն՝ համաձայն նախապես մշակված քայլերի հաջորդականության։
Նմանատիպ նյութեր
2808 դիտում
22:52 20-11-2017
Ամփոփվել է Երևանում անցկացված աշնանային ծառատունկը, տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1498 դիտում
17:17 13-04-2019
Մայրաքաղաքում վաղ առավոտից մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը. կտնկվի 7500 ծառ և թուփ
742 դիտում
15:33 01-06-2020
Հանրապետությունում մինչև տարվա վերջ տնկված կլինի շուրջ 3 մլն ծառ
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան