211652_close_icon
views-count1847 դիտում article-date 13:48 18-09-2020

ՊԲ-ում պարբերաբար անցկացվում են ուսումնական վարժանքներ պահեստազորի ներգրավմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զորահավաքային-մարդկային ռեսուրսի ներգրավմամբ ըստ առանձին մասնագիտությունների, պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում տարաբնույթ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ուսումնավարժական հավաք-պարապմունքներ ընթացքում պահեստազորայինները վեր են հիշում զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները, ձեռք բերում նոր հմտություններ, ծանոթանում ՊԲ-ում ներդրված նորագույն սպառազինությանն ու տեխնիկական միջոցներին, ներդաշնակվում այն ստորաբաժանումների հետ, որոնց կազմում պետք է մարտական առաջադրանքներ կատարեն հավանական պատերազմական գործողությունների ժամանակ: «Պահեստազորային կազմի հետ անցկացվող ուսումնավարժական հավաքները ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական, նպատակային ու մասնակիցների մարտական խնդիրների իրական բնույթը հաշվի առնելով: Այս համատեքստում իրականացվող բազմաբնույթ միջոցառումներով բանակի հրամանատարությունն ու երկրի ղեկավարությունը նպատակ ունեն առավել ամրապնդել մեր անվտանգային միջավայրն ու բացառել հակառակորդի՝ հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր