211652_close_icon
views-count1101 դիտում article-date 12:43 18-09-2020

Երվանդ Խունդկարյանը երդմամբ ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեց պաշտոնը: «[url=https://armenpress.am/arm/news/1028087.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանը նախ իր շնորհակալական խոսքն ասաց ՀՀ դատավորական համայնքին, պատգամավորներին, որ իրեն վստահել են՝ մասնագիտական գործունեությունը սահմանադրական արդարադատության ոլորտում շարունակելու համար: «Միաժամանակ հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին՝ էլ ավելի ամրապնդելու ՀՀ-ում Սահմանադրական արժեքները»,-նշեց նա: ԳՈՎԱԶԴ00:31Իմանալ ավելին Խունդկարյանն այնուհետև երդվեց. «Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել, անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ-ի դատավորի բարձր կոչմանը»: Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 18-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել էր, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները: ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին ընտրել է սեպտեմբերի 15-ին: Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:

Նմանատիպ նյութեր