211652_close_icon
views-count2555 դիտում article-date 21:52 17-09-2020

Սետյենը հայտարարել է, որ դատի է տալիս «Բարսելոնային»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հայտնել է, որ դատի է տալիս կատալոնական ակումբին: Այսօր հայտնի էր դարձել, որ «Բարսան» արդեն պաշտոնապես խզել է պայմանագիրը Սետյենի հետ և նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա Լիգայի առաջին տուրում կկարողանա թիմը ղեկավարել պահեստայինների նստարանից: Սետյենը դժգոհ է մնացել, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը մի ամիս լռություն է պահպանել: «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն նրան չէր հայտնել պաշտոնանկության պայմանների մասին: Սետյենի փաստաբանները ակումբից որպես փոխհատուցում պահանջելու են 4 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր