6507 դիտում
20:39 17-09-2020
Եվրոպայի Լիգա. «Արարատ-Արմենիան» անհավանական հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ պայքարում հաղթահարեց Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշ» ակումբի արգելքը:
Այսպիսի անհավանական սյուժով խաղեր ֆուտբոլում հազվադեպ են պատահում:
Թեպետ առաջինը հաշիվը բացեցին մեր խաղացողները, սակայն այնուհետև հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:
Առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները մի քանի ֆանտաստիկ պահ չկարողացան իրացնել, իսկ խաղակեսի վերջում էլ Ալեքս Ժունիորը երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց դաշտից։
Երկրորդ խաղակեսում հյուրերը հեշտությամբ իրացրեցին մեկ խաղացողի առավելությունը և երկու անգամ գրավեցին Հայաստանի չեմպիոնի դարպասը:
Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն հանդիպման ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիան» երկու 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, և Մեյլսոն Լիման երկու անգամ անվրեպ իրացնելով, հավասարեցրեց հաշիվը՝ 3:3:
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն գլխի հարվածով գրավեց լյուքսեմբուրգցիների դարպասը և դա հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային»՝ 4:3: Իրոք, Հայաստանի չեմպիոնը հրաշք գործեց:
Մեր թիմը դուրս եկավ ԵԼ որակավորման 3-րդ փուլ, որտեղ մեր մրցակիցեը կլինի սլովենական «Ցելիե» ակումբն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2548 դիտում
21:03 23-07-2019
Եվրոպայի Լիգա. «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3100 դիտում
22:03 30-07-2019
Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7489 դիտում
22:33 14-08-2019
Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» շարունակում է պատմություն կերտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում