211652_close_icon
views-count16788 դիտում article-date 18:54 17-09-2020

Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել․ «Փաստինֆո»

Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003 թվականին ծնված աղջիկ։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/09/17/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF-%D5%A7-%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC/1057867]«Փաստինֆո»[/url] լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են՝ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չն հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Ըստ լրատվամիջոցին փոխանցված տեղեկությունների, աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկնիլիկայում։ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/09/17/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B8-%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF-%D5%A7-%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC/1057867]«Փաստինֆո»[/url] լրատվականը կապ է հաստատել բժշկական կենտրոնի հետ, որտեղ այս պահին գտնվում է պատվաստումից տուժած աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից աղբյուրին տեղեկացրել են, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, երկու հետազոտություններ նա կանցնի վաղը, որից հետո կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։

Նմանատիպ նյութեր