1725 դիտում
23:27 17-09-2020
Կիևում քննարկվել են հայկական պատմական ժառանգության պահպանման հարցերը
Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում կլոր սեղան է տեղի ունեցել` « Ընդհանուր պատմական ժառանգության մասսայականացումը» թեմայով, հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/v-kieve-obsudili-voprosy-sohraneniya-armyanskogo-istoricheskogo-naslediya/]AnalitikaUA.net[/url]-ը:
Քննարկմանը մասնակցում էին Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը, կրոնական գիտնական Ռուսլան Խալիկովը, փորձագետներ Օլեգ Սահակյանը, Մարատ Հակոբյանը եւ Իլյա Կուսան:
Գիտական եւ փորձագիտական համայնքի եւ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները քննարկել են հասարակությունը համախմբող պատմական փաստերի լայն լուսաբանման թեման, ինչպես նաեւ` պատմական եւ մշակութային ժառանգության հուշարձանների պահպանման խնդիրները:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը ներկայացրել է կազմակերպության առաջարկները երկրի տարբեր մարզերից, որոնց նպատակներն ու իրականացման ուղիները դրական արձագանք են ստացել բոլոր մասնակիցների կողմից: Անտոն Դրոբովիչը բարձր է գնահատել Ուկրաինայի հայերի միության դերը, որը մեծ ներդրում է ունենում երկրի սոցիալական եւ մշակութային կյանքում: Նա շեշտել է, որ հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներն ուղղված են հասարակության միավորմանը եւ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ կապերի զարգացմանը: Դրոբովիչը նշել է, որ մոտ օրերս Հայաստանը նշելու է Անկախության օրը` Հայաստանին եւ հայ ժողովրդին խաղաղություն եւ նոր ձեռքբերումներ մաղթելով:
Կլոր սեղանի արդյունքում մի շարք որոշումներ են ընդունվել, որոնք ուղղված են հասարակական կազմակերպությունների եւ գիտական հաստատությունների միջեւ շփումների ակտիվացմանը` հրատապ խնդիրների լուծման նպատակով:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է դարձել, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:
Նմանատիպ նյութեր
670 դիտում
22:28 20-12-2023
Ֆրանսիայում քննարկել են Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը
3177 դիտում
22:36 19-11-2020
Գարեգին Երկրորդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման համար
672 դիտում
15:48 09-02-2021
Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
745 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
334 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին