211652_close_icon
views-count1481 դիտում article-date 15:22 17-09-2020

«Բավարիան» հաստատեց. Տիագոն տեղափոխվում է «Լիվերպուլ»

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան շուտով կտեղափոխվի «Լիվերպուլ»: «Ես կարող եմ հաստատել, որ «Բավարիան» վերջապես համաձայնության եկավ «Լիվերպուլի» հետ: Տիագոն շատ էր ցանկանում իր կարիերայի ավարտին նոր մարտահրավերներ ընդունել», ասել է Ռումենիգեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» 29-ամյա իսպանացու համար կվճարի 30 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր