211652_close_icon
views-count813 դիտում article-date 17:00 17-09-2020

Արցախի նախագահը պարգևատրել է մարզական ոլորտի ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյաևը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ հանձնել նրանց: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից տարբեր արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում Արցախում մարզական կյանքի զարգացման համար, այնուամենայնիվ, շատերը, անտեսելով քաղաքական արգելքները, ըստ պատշաճի կատարեցին իրենց գործը: «Ձեր դաստիարակած բոլոր սերունդների անունից իմ անկեղծ շնուհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Այս պարգևները Ձեր մեծ վաստակի դիմաց իշխանությունների համեստ գնահատականն են»,-ասել է Հանրապետության նախագահը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր