211652_close_icon
views-count1459 դիտում article-date 14:18 17-09-2020

Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագիրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքները ամբողջական ծավալով չեն իրականացվել: Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն և փորձաքննությունը արդեն պատրաստ են։ Պապիկյանը նշեց, որ այս նախագծի գումարը կազմում 152 մլն դրամ: Նշենք, որ Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը: «Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքների իրականացում» նախագածի կատարման համար հիմք է հանդիսացել «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից նախկինում մշակված նախագիծը, նախագծման ելակետային տվյալները, ջրատնտեսական հաշվարկները, ինժեներա-երկրաբանական, հիդրոլոգիական և կլիմայական պայմանները, սեյսմիկ գոտիավորման տվյալները, այլ վերլուծական ուսումնասիրություններ, հաշվարկներ: Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի ոլորտներում վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ կայացած խորհրդակցությանը (NՓՎ/29-2019 արձանագրություն) հանձնարարվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված շինարարական աշխատանքների իրականացման հարցում: Սույն որոշման նախագծով պահանջվող գումարը կվերաբաշխվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:Ոռոգման ջրագծի կառուցման շնորհիվ ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական եղանակը կփոխարինվի ինքնահոս եղանակով: «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքներնավարտելու և շահագործման արդյունքում կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:

Նմանատիպ նյութեր