211652_close_icon
views-count2152 դիտում article-date 14:29 17-09-2020

ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության համար ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները կվերանորոգվեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Սահմանվել է նաև, որ Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով: ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատև շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսները և ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին: ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների միջին վերանորոգումը: Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ և բարդ օդերևութաբանական պայմաններում:

Նմանատիպ նյութեր