211652_close_icon
views-count2325 դիտում article-date 13:34 17-09-2020

Ռայնիսի 1 հասցեի փլուզված շենքի 12 բնարականների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրեր կտրվեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 182 մլն դրամ: Հարցը ներկյայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող` Արմեն Ղուլարյանը, ով նշեց, որ հաշվարկվել է, որ այդ տարածքում մեկ ք/մ բնակմակերեսի միջինացված արժեքը 333 հազար դրամ է: Նրա խոսքով, այդ վկայակգրերով բնակիչները կարող են ցանկացած անձից ձեռք բերել պատրաստի բնակարան կամ բնակելի տուն: Եթե բնակիչը կարողանում է ավելի էժան գնով բնակարան գտնել, ավելացած գումարը մնում է իր տնօրինման տակ: Բացի այդ, քաղաքացին կարող է բնակարան ձեռք բերել նաև հիփոթեքով, որի դեպքում աջակցության գումարը կարող է փոխանվել որպես կանխավճար:

Նմանատիպ նյութեր