211652_close_icon
views-count1171 դիտում article-date 13:12 17-09-2020

Երևանում «ԵՄ ԹՈՒՄՈ» ինժեներական և կիրառական գիտությունների համալիր կկառուցվի

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց, որ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի կողմից Երևանի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասից 15000 մ2 մակերեսով հողամասը՝ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման և վերջինիս գործունեության ապահովման համար, տրամադրվում է Սիմոնյան կրթական հիմնադրամին օգտագործման նպատակով, ամսական 18300 ՀՀ դրամով՝ մինչև Համալիրի կառուցման ավարտը: «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» ստեղծման և վերջինիս գործունեության ապահովման նպատակով 15000 մ/ք մակերեսով հողամասի տրամադրման գործարքի համար պետության կողմից ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունների կրճատված մասը չի համարվում որպես «ԵՄ–Սիմոնյան կրթական համալիր» պայմանագրով Սիմոնյան կրթական համալիրի կողմից ստանձնած ներդրումային համաֆինանսավորման մաս: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս կենտրոնը իր մեջ ներառելու է 4 բաղադրիչ՝ ընդհանուր լաբորատորիաներ, որտեղ որոշվելու են ՀՀ-ի համար կարևոր ուղղություններով գիտական հետազոտությունների թեմաներ: Երկրորդ բաղադրիչն այն է, որ նույն տրամաբանությամբ մեծահասակների համար կրթություն է տրվելու, ստեղծվելու է «Թումո Լաբս» բաղադրիչը: Երրորդ բաղադրիչը ծրագրավորման դպրոցն է, որը նախատեսում է ոչ ծրագրավորողների համար դասընթացներ: Եվ չորրորդ բաղադրիչը ֆրանսիական համալսարանի ծրագրավորման ֆակուլտետն է, որ նույնպես տեղակայվելու է այստեղ: «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Հալաբյան 16 հասցեում գտնվող անշարժ գույքի մաս կազմող հողամասն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օգտագործման տրամադրելու և այն անհատույց օտարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 14-ին ստորագրված «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում որպես համաֆինանսավորող կողմ և նաև տարածքի հատկացման հանձնառող Սիմոնյան կրթական հիմնադրամին, բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի կողմից, 15000 մ/ք մակերեսով հողատարածքը՝բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով և վերջինիս գործունեության ապահովման նպատակով օգտագործման տրամադրելու և այնուհետև նվիրելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները վերջինիս կողմից կրելու ի զորու չլինելու հանգամանքից:

Նմանատիպ նյութեր